Последние новости

Համաճարակային իրավիճակ

CANCEL-Ի ՀԱՄԱՐ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ Է ՊԵՏՔ

2021-04-02 17:56

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: «Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։

  • ՏԱՆՈՒԼ ՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ

    2020-09-15 09:45

    Պետք է խոստովանել. կորոնավիրուսի դեմ պատերազմը մենք տանուլ ենք տվել հիմնավորապես։ Բնակչության մեկ միլիոն շնչի հաշվարկով մահացության ու վարակվածների թվով վստահաբար առաջին տեղն ենք զբաղեցնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ, այսպես կոչված՝ հետկոմունիստական տարածքում: Իսկ համեմատությունն այն երկրների հետ, որտեղ առկա է բոլոր ռասաների և ժողովուրդների միախառնում, տարբեր մշակույթների բաբելոնյան խառնաշփոթ, պատեհ չէ:

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՈՒՄ Է ԼՈՒՅՍԸ

    2020-08-21 19:46

    Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վերջին 2-3 շաբաթներին կայունացել է, հինգշաբթի օրը կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում Է Sputnik Armenia-ն: Թորոսյանը տեղեկացրել է, որ վիրուսի տարածման տեմպերի թուլացման միտումը կանգ է առել: «Բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է թեթև և կառավարելի։ Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը` դժվար է լինելու օրական 250-ից ցածր դեպքեր չունենալը»,- նշել է նախարարը։